Ներքին 2 տարի առաջ - 23:17 22-06-2024

«Թուրքի նամազը պարզ կլսվի, մենք իրանց կտեսնինք, իրանք մեզի». Շիրակավանի բնակիչ

Շիրակավան գյուղը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 15 կիլոմետր հյուսիս-արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից 20 կիլոմետր հարավ-արևմուտք, Հայաստան-Թուրքիա սահմանի մոտ։

Գյումրի-Արմավիր ավտոմայրուղու հարևանությամբ տեղակայված բնակավայրը ծովի մակարդակից 1510 մ բարձրության վրա է գտնվում: Ունի ցուրտ կլիմա, սակավ են տեղումները: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղներն ու ձնաբուքը:

Oragir.News-ի թղթակիցն է եղել սահմանամերձ Շիրակավանում զրուցել բնակիչների հետ։

Այս գյուղում էլ խնդիրները շատ են՝ ենթակառուցվածքներ, ոռոգման ջուր, մշտական զբաղմունք չկա։

«Փողոցները դուք ձեր աչքով տեսաք՝ ինչ վիճակում է։ Ասֆալտի մասին, կարելի է ասել՝ լսել ենք, բայց չենք տեսել։ Գյուղացու հոգսը ոչ քաշող կա, ոչ էլ մեկը կա, որ մատից ուզենա փուշ հանե։ Սահմանամերձ գյուղ է, պիտի միջավայրը հարմարավետ լինի, որ մարդը տունը ծախելու մասին չմտածի։ Մեկը ես՝ ուզում եմ, որ երեխեքս լավ ապրեն, ապագա ունենան։ Բայց էս երկիրը տալի՞ս է էդ հնարավորությունը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Շիրակավանցիներից մեկը։

Գյուղի բնակիչներից մեկն էլ սրտնեղում է, որ ջրամբարի ջուրը անհավասար է բաշխվում, թուրքերը ազատ տնօրինում են, իսկ իրենք ոռոգման ջրի խնդիր ունեն։

Շիրակավանցիները ասում են, որ լսել են հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցություններ, բայց լուրջ չեն էլ վերաբերվում, որովհետև նախ՝ նման խոսակցություններ 30 տարուց ավելի լսել են, և երկրորդ՝ Թուրքիան այնքան էլ շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմամբ։

«Թուրքի նամազը պարզ կլսվի, մենք իրանց կտեսնինք, իրանք մեզի։ Անասուններին են իջեցնում արոտավայրեր, հեռվից տեսնում ենք, նամազի ժամեր ունեն, հատկապես իրենց տոնական օրերին են ակտիվ»,- պատմում է բնակիչը։

Շիրակավանցիները ոչ գոհ են, ոչ էլ դժգոհ Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունից։ Ասում են` քաղաքականությամբ չենք զբաղվում, մեր գործը դա չէ։ Բացի դրանից, կարծում են՝ Նիկոլ Փաշինյանը լինի, թե ով, դրանից որևէ դրական փոփոխություն չի լինի իրենց կյանքի որակի մեջ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե