Ներքին 2 տարի առաջ - 17:57 22-06-2024

Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ Երևանի Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում Յոգային նվիրված միջոցառումներն արժևորում են Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական ընթացքը, ինչպես նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը:

«Որպես մշակութային հարուստ ժառանգություն և պատմություն ունեցող երկիր՝ ուրախ ենք աջակցել Հայաստանում այլ մշակույթների հանրահռչակմանը:Մեր օրերում Յոգան համաշխարհային ճանաչում և բազում հետևորդներ ունի: Այն մարմնի և հոգու միասնության, շարժման ու պլաստիկայի միջոցով ամփոփում է համամարդկային կենսագործունեության և հոգևոր-տիեզերական արժեքները։ Այդ առումով այն ընդլայնում է իր ազդեցության սահմանները՝ հնդիկ ժողովրդի հնագույն ժառանգությունը վերածելով արդի ժամանակների կրթական և հոգևոր գաղափարախոսության»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և ընդգծել Հնդկաստանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում նշանակալի Համագործակցությունը։

Յոգայի միջազգային օրը հռչակվել է հունիսի 21-ը՝ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2014 թվականին։ Հայաստանն այն 179 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմանը: 2015 թվականից սկսած՝ ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը, և կազմակերպվում են դրան նվիրված տարբեր միջոցառումներ: 2016 թ. Հնդկաստանի «Յոգա» վերնագրով հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես հնդիկ ժողովրդի հնագույն փիլիսոփայության և հասարակության առողջ ապրելակերպի դրսևորում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»