Արտաքին 2 տարի առաջ - 12:05 22-06-2024

Եվրոպայի լողալու համար նախատեսված ջրերը մնում են անվտանգ

Վերջին տարեկան գնահատման հանաձայն՝ Եվրոպայում լողալու համար նախատեսված ջրերի ճնշող մեծամասնությունը 2023 թվականին համապատասխանել է Եվրամիության ամենախիստ՝ «գերազանց» լողալու ջրի որակի չափանիշներին:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ԵՄ-ում պաշտոնապես ճանաչված լողալու համար նախատեսված ջրերի 96%-ը համապատասխանում է որակի նվազագույն չափանիշներին, 1.5%-ը գնահատվել է որպես «վատ»:

Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության կողմից Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ կազմված գնահատումը մատնանշում է ամռանը լողորդների համար անվտանգ լողալու վայրերը: Գնահատումը կենտրոնանում է լողալու անվտանգության վրա՝ բակտերիաների մոնիթորինգի միջոցով, որոնք մարդկանց մոտ կարող են լուրջ հիվանդություններ առաջացնել:
«Գերազանց» որակի լողալու համար նախատեսված ջրերի ամենամեծ բաժինը գտնվում է Հունաստանում, Խորվաթիայում, Կիպրոսում և Ավստրիայում:

2023 թվականին բոլոր պաշտոնապես ճանաչված լողալու ջրերը Բելգիայում, Բուլղարիայում, Լյուքսեմբուրգում, Մալթայում, Ավստրիայում և Ռումինիայում համապատասխանել են առնվազն նվազագույն որակի ստանդարտին։ Ծովերի ափամերձ հատվածում լողալու վայրերի ջրերի 89%-ը «գերազանց» որակի էին, որը լճերի, գետերի լողալու ջրերի դեպքում կազմում էր 79%:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն