Ներքին 2 տարի առաջ - 19:03 21-06-2024

ՏԿԵ նախարարությունում պարգևատրվեցին հեղեղից վնասված երկաթուղու վերականգնմանը ներգրավված ռուս մասնագետները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հունիսի 21-ին պարգևատրվեցին հեղեղումների հետևանքով Վանաձոր-Այրում երկաթուղային վնասված հատվածների արագ վերականգնման գործում ներգրավված ռուսաստանցի մի խումբ մասնագետներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը բարձր գնահատեց և շնորհակալություն հայտնեց Ռուսաստանից հրավիրված մասնագետների կատարած աշխատանքը, ովքեր ներդրում են ունեցել երկաթուղու վնասված հատվածների արագ վերականգնման գործում։

Այնուհետև, նա շնորհակալագրեր ու նվերներ հանձնեց «Ռուսաստանի երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության մի խումբ պատասխանատուների ու մասնագետների՝ պրոֆեսիոնալիզմի, նախաձեռնողականության, վճռական գործողությունների, ինչպես նաև հեղեղի հետևանքով Վանաձոր-Այրում երկաթուղային հատվածի վերականգման աշխատանքների արդյունավետ կառավարման համար։

Փոխնախարարի խոսքով՝ մայիսի 26-ից հետո, երբ Դեբեդի վարարման հետևանքով վնասվել էին Սանահին-Այրում երկաթուղային մոտ 2 կիլոմետր ընդհանուր ընդգրկմամբ հատվածները, արագ վերականգման համար մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կար։

Սիմոնյանն ընդգծեց, որ այդ հատվածը գտնվում էր դեպի արտաքին աշխարհ տանող հիմնական երկաթուղային ճանապարհին և դրա վերականգնումն արագ պիտի իրականացվեր՝ հատկապես, երբ Վրաստանում ներմուծման էին սպասում կարևոր նշանակության ապրանքատեսակներ։

«Քանի որ մենք մասնագետների պակաս, անհրաժեշտություն ունենք՝ նման իրավիճակում արագ երկաթուղային ենթակառուցվածքը վերականգնելու, ապա դիմեցինք «Ռուսական երկաթուղու» գործընկերներին և ամսի 27-ին առաջին մասնագետը ժամանեց Հայաստանի Հանրապետություն»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ արդյունքում հաջողվեց ռեկորդային ժամկետներում՝ արդեն հունիսի 15-ին, վերականգնել վնասված այդ կարևոր ենթակառուցվածքը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի