Ներքին 2 տարի առաջ - 16:18 21-06-2024

Արամ Սարգսյանն առաջարկում է սեպտեմբերի 21-ին կազմակերպել ԵՄ-ին ՀՀ անդամակցության հանրաքվե

Արեւմտամետ 4 քաղաքական կուսակցություն առաջարկում են 100 օրվա ընթացքում կազմակերպել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվե և այս առաջարկը քննարկելու համար այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են կազմակերպվել։

Նման առաջարկի հեղինակներն են՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը, Քրիստոնեա- ժողովրդավարական կուսակցությունը։

Ներկայացնելով Վրաստանի և Մոլդովայի օրինակները՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշել է, որ Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական և համապետական ընտրություններ, որոնք իրենց բովանդակությամբ նույնպես հանրաքվե են, իսկ Մոլդովայում տեղի կունենա հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցության հարցով։
«Հայաստանի ժողովուրդը պետք է վերջապես ասի, թե որ քաղաքակրթական ուղիով է տեսնում իր երկրի զարգացումը»,- ասել է Սարգսյանը՝ առաջարկելով հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի 21-ին։

«Հայտ ներկայացնելու դեպքում Հայաստանը, միանշանակ, ավելի անվտանգ և ապահովված երկիր կլինի։ Մասնավորապես, արտաքին քաղաքական ճնշման բացառման մասով Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,- խորհրդարականա լսումների ընթացքում ասաց նա։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը իր ելույթում ասաց, որ փաստը ցույց է տվել, որ փոքր երկրները ԵՄ անդամակցությունից հետո թռիչքաձև աճ են գրանցել: «Հարցն այն է, թե ինչ ժամկետում, որ քայլը որից հետո են անում։

Մեր խմբակցությունում՝ իշխող մեծամասնությունում նման հարցեր քննարկվում են ոչ ուղիղ եթերում, տևական ժամանակ է՝ քննարկումներ են լինում գործիքների շուրջ, քայլերի հաջորդականության շուրջ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը