Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:52 20-06-2024

Էս պաշտոնը ոչ ոքի համար հավերժ չէ. ՔՊ-ական գյուղապետ

Արդեն հայտնել էինք, որ ամիսներ առաջ Գետքի գյուղապետը պաշտոնանկ էր արվել Oragir.News-ին տված հարցազրույցից հետո։

Աշոտ Շաբոյանը մեզ հետ զրույցում ընդամենը անդրադարձել էր Գետք գյուղի խնդիրներին։ Հայտնել էինք նաև, որ Գետքի գյուղապետ էր նշանակվել ՔՊ-ական ուսուցիչը, ով, ըստ շրջանառվող լուրերի, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մտերիմն է։

Ընդամենը ամիսներ անց Նարինե Հարությունյանը համաձայնեց պարզաբանումներ տալ։

Oragir.News-ի հետ զրույցում Մարինե Հարությունյանը անդրադարձել է իր պաշտոնավարման ընթացքում կատարած իր աշխատանքներին։

Գետքի գյուղապետը հերքեց, որ Մուշեղ Մուրադյանի հետ մտերիմ է, Մուրադյանը իր համար պարզապես քաղաքական թիմակից է։

Նարինե Հարությունյանն ասում է, որ պաշտոնը ոչ ոքի համար հավերժ չէ, և եթե ինքն էլ իր գործը լավ չանի, ինքն էլ կարող է պաշտոնանկ արվել։

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»