Կատարելագործվում են Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի հրշեջ - կամավորների հմտությունները
copy image url

Կատարելագործվում են Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի հրշեջ - կամավորների հմտությունները

Ներքին 11 ամիս առաջ - 17:27 20-06-2024
Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր Խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համատեղ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում հունիսի 17-ին ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները մասնակցել են Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի կամավորական հրշեջ հենակետում անցկացվող հատուկ-տակտիկական ուսումնավարժանքին, որը միտված էր արտակարգ իրավիճակներին առաջին արձագանքման հնարավորությունների բարելավմանը, համայնքներում և բնակավայրերում կամավորականության խթանմանը և կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկմանը։

Ուսումնավարժանքի կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության, Վայոց ձորի ՄՓՎ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների, Վիեննայում Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր Խաչի, Հայաստանում Ավստրիական Կարմիր Խաչի ներկայացուցիչների ուժերով։

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքի ընթացքին հետևում էին ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը, Վայոց ձորի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Ուսումնավարժանքի նպատակը հմտություններով և ունակություններով օժտված կամավոր հրշեջների վերապատրաստումն էր, ովքեր ունակ կլինեն փրկարարական աշխատանքներում ներգրավվելու և, ըստ անհրաժեշտության, դեպքի վայրում մասնագետներին հավասարազոր գործողություններ իրականացնելու։

Վարժանքի ընթացքում խաղարկվեցին հրդեհաշիջման, հրդեհի վայրից պարանային տեխնիկայի միջոցով պայմանական տուժածի դուրսբերման, առաջին օգնության ցուցաբերման աշխատանքներ։

Ավարտին ուսումնավարժանքի կազմակերպիչների կողմից տեղի ունեցավ կատարված աշխատանքների վերլուծություն և արդյունքների ամփոփում, որտեղ նշվեց, որ Խաչիկ գյուղի հրշեջ-կամավորները վարժանքի ընթացքում պատվով կատարեցին իրենց առջև դրված խնդիրները՝ ամրապնդելով ձեռք բերված գիտելիքները և հմտությունները։

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում վերապատրաստել մոտ 250 կամավոր հրշեջ-փրկարարների, ովքեր իրենց ունակություններով, մասնագիտական պատրաստվածությամբ պատրաստ կլինեն ներգրավվել փրկարարական աշխատանքներում և ծառայություն իրականացնել կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերում։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր