Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:45 20-06-2024

ՔՊ-ն վախեցել է ներկայանալ. համաժողով՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով

Եվրամիությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվե կազմակերպելու նախաձեռնության հեղինակները հունիսի 20-ին Երևանում համաժողով էին հրավիրել։ Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանը, քառյակ կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Տիգրան Խզմալյանը, Լևոն Շիրինյանը, հանրային գործիչներ, դեսպաններ, քաղաքագետներ և այլք։

Բանախոսներն անդրադարձան Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության քաղաքական և քաղաքակրթական նշանակությանը։ Ոմանք հիասթափություն հայտնեցին այն փաստի առնչությամբ, որ համաժողովին հրավիրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ոչ ոք չէր ներկայացել։ Այդ պատճառով իշխանություններին հանդիմանեցին վախկոտության մեջ։

Ներկաներից շատերը կարծիք հայտնեցին, որ ԵՄ-ին անդամակցումը կարևոր և որոշիչ նշանակություն կունենա, կլուծի շատ խնդիրներ, այդ թվում՝ անվտանգային, ինչպես նաև հնարավորություն կտա ազատվելու, իրենց որակմամբ՝ «կրեմլահպատակներից»։

Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանը ԵՄ անդամակցելու ճանապարին առաջնահերթ համարեց օր առաջ լյուստրացիայի իրականացումը և սպառնալիքի ազդեցությամբ հափշտակված հանրային բարիքների ազգայնացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Նա նաև ակնկալեց, որ ոչ միայն համաժողովին ներկա, այլև անկախության և ժողովրդավարության ջատագով բոլոր քաղաքական ուժերը կաջակցեն եվրաինտեգրման հարցում ժողովրդի մանդատի հաստատմանը։

Հանրաքվեի գաղափարի հեղինակ, Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը նշեց, որ պետք է հնարավորություն տալ հասարակությանը, որպեսզի ինքն ընտրի՝ ինչ է ուզում։ Եթե ժողովուրդը չհամաձայնի, ապա մենք արժանի չենք Եվրոպային, կամ հակառակը՝ Եվրոպան անհրաժեշտ չէ մեզ։ Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մի քանի անգամ ընդգծեց, որ իրենք՝ որևէ մեկին, որևէ բան չեն պարտադրում, այլ միայն իշխանություններին առաջարկում են հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու հարցով։

Համաժողովի ավարտին կուսակցությունների ղեկավարները և մասնակիցները ստորագրեցին ՀՀ իշխանություններին ուղղված կոչը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմում ներկայացնելու մասին։

Նշենք, որ հունիսի 21-ին նույն թեմայով հանրային լսումներ են կազմակերպվելու ԱԺ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ