Ներքին 2 տարի առաջ - 09:47 20-06-2024

Արթուր Վարդանյանին տեղափոխեցին Արմավիրի ՔԿՀ

Քիչ առաջ Էրեբունու ոստիկանությունից ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանին տեղափոխեցին Արմավիրի քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացնում է Համահայկական ազգային պետականություն կուսակցության քարտուղարը. «Պարզվում է՝ հունիսի 18-ին վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վարույթ չընդունել վերաքննիչ դատարանի բողոքը, նույն օրը ուղարկում է առաջի ատյանի դատարան, որն էլ նույնն օրը կարգադրագիր է ուղարկում ոստիկանությանն՝ ի դեպ, առանց որեւէ ծանուցման: Այսօր՝ հունիսի 19-ին, Արթուր Վարդանյանին վայրագաբար առեւանգեցին, դրսում գնումներ կատարելիս բերման ենթարկեցին եւ կալանավորեցին։ Ընդ որում՝ այս բոլորին նախորդել են բազամաթիվ սպառնալիքներ, որը կապված է եղել Արթուրի վերջին շրջանում ակտիվ մասնակցության հետ՝ երկրում կատարվող իրադարձություններին: Փաստորեն Արթուր Վարդանյանին լռեցնելու համար նոր հեծանիվ պետք չէր հորինել՝ արդեն կարված գործ կար, դրանից լավ սպառնալիք ու լռեցնելու միջոց չգտան»:

ՀԱՊ կուսակցությունը բոլոր իրավապաշտպանների եւ լրագրողների ուշադրությունն է հրավիրում Արթուր Վարդանյանի հանդեպ իշխանությունների անմիջական հրամանով կատարված ապօրինի որոշման վրա եւ ակնկալում արձագանք՝ կատարվածին: Իսկ քաղաքական ուժերին խնդրում է հայտնել հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն ու աջակցությունը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»