Ներքին 2 տարի առաջ - 21:17 19-06-2024

ՀՀ-ում քննարկել են կալանքի այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ եվրոպական երկրների փորձը

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է «Այլընտրանքային խափանման միջոցները» թեմայով աշխատաժողովին: Աշխատաժողովին քննարկվել են տնային կալանքի և վարչական հսկողության վերաբերյալ պրոբացիայի ծառայողների համար պատրաստված ուղեցույցները, իրավական ոլորտի մասնագետների համար մշակված գործնական ուղեցույցը, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ընթացքում ծագած օրենսդրական և գործնական խնդիրները։ Հայտնում են Արդարադատության մամուլի ծառայությունից։

Բացման խոսքում Լևոն Բալյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ ցուցաբերած աջակցության համար: Միևնույն ժամանակ նախարարի տեղակալը կարևորել է աշխատաժողովի ընթացքում համագործակցության միջավայրի ստեղծումը՝ ծառացած մարտահրավերների համար արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև կալանքի այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ եվրոպական երկների լավագույն փորձը, ինչպես նաև ազգային փորձագետների կողմից ներկայացվել են ներպետական մակարդակում այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ առաջարկվող լուծումները:

Միջոցառումը կազմակերվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի համատեղ ջանքերով, որոնք իրականացվում են Հայաստանի համար՝ 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»