Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:46 19-06-2024

Սրբազանը իր ոտքով գնում է Սերժ Սարգսյանի տուն․ սա անարգանք է մյուս ուժերի դեմ․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ անդրադառնալով Սրբազան շարժմանը։

Խոսելով իր նախորդ տեսաուղերձի մասին՝ Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ Սրբազանը գնաց իր ակնկալիքների հակառակ ճանապարհով։

«Մենք նրան ասում էինք դիստանցավորվիր, տարանջատվիր, գնա այն ճանապարհով, որ ժողովրդական աջակցություն ունենաս, Սրբազանը գնում է հակառակ ճանապարհով։ Բոլոր քաղաքական ուժերի հետ գնում է հանդիպման, բայց նա իր ոտքով գնում է Սերժ Սարգսյանի տուն։ Սա արդեն դիագնոզ է։ Ես հասկացա, որ Սրբազանը փորձառու չէ, և նրա կողքին եղած մարդիկ նրան համոզել և տարել են Սերժ Սարգսյանի տուն։ Այդպիսով նա անարգել է բոլոր այն ուժրին, որոնց հրավիրում էր իր մոտ»,-ասաց նա։

Մարուքյանը նկատեց՝ նրանք շարժումը մատաղ են արել Սերժ Սարգսյանին։

«Հայաստանի պատմության մեջ մենք էս ձևի խայտառակ ընդդիմություն ունեցե՞լ ենք, թե՞ չէ։ Ինչո՞ւ եմ ես սա ասում։ Որովհետև ես սա ասելու լեգիտիմություն ունեմ։ Մենք շատ ուժեղ, անհարմար ընդդիմություն են եղել խորհրդարանում, և երբ կարիք է եղել, մանդատ ենք դրել, խորհրդարանը ցրվել է»,-ասաց նա՝ հավելելով, որ ներկայիս ընդդիմությունը խուսափում է մանդատները վայր դնելուց։

Անդրադառնալով անվստահություն հայտնելու գործընթացին՝ ասաց․ «Եթե ընդդիմությունը ներկայացներ իմպիչմենթի նախագիծ և դուք ժողովրդին հրավիրեիք այնտեղ, ես կհասկանայի, ես էլ կգայի։ Ինչո՞ւ, որովհետև դա ճնշում է պատգամավորների վրա, որ նրանք քվեարկեն։ Որևէ նախագիծ չեք ներկայացրե։ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ժողովրդին տարել եք այնտեղ, որ ի՞նչ անեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից