Արտաքին 2 տարի առաջ - 19:12 19-06-2024

Սիրիլ Ռամաֆոսան երկրորդ անգամ ստանձնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնը

Սիրիլ Ռամաֆոսան, որը վերընտրվել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնում, հունիսի 19-ին երդում է տվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Նախագահը բարձրաձայն ընթերցել է պաշտոնակալման երդումը` խոստանալով լինել Սահմանադրության երաշխավորը և միշտ առաջ մղել այն, ինչը կարող է օգուտ բերել Հարավաֆրիկյան Հանրապետությանը և ընդդիմանալ նրան, ինչը կարող է վնաս հասցնել հանրապետությանը:

Արարողությանը ներկա են եղել հյուրեր Հարավաֆրիկյան Հանրապետությունից և այլ երկրներից, խորհրդարանի անդամներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, արհմիությունների, բիզնեսի և քաղաքացիական կազմակերպությունների ղեկավարներ։

Ռամաֆոսայի երդմնակալությանն այցելել են 18 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, 3 պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարներ և 9 պատվիրակությունների ղեկավարներ:

Հունիսին ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի ստորին պալատի (Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային վեհաժողով) պատգամավորները երկրի նախագահի պաշտոնում վերընտրել էին Ռամաֆոսային։ Նրա օգտին քվեարկությանը մասնակցած 339 պատգամավորից քվեարկել էր 283-ը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու