copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:40 18-06-2024

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալի հետ

Հունիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պաատա Պատիաշվիլիի հետ։

Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը և այս համատեքստում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։