Ներքին 2 տարի առաջ - 10:17 18-06-2024

Մարզահամերգային համալիրը 2023 թվականին ապահովել է 106 մլն շահույթ

Հունիսի 17-ին տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի 2023 թվականի տարեկան ժողովը։ Այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից։

«Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ընկերության տարեկան հաշվետվությանը, հաշվապահական հաշվեկշռին, շահույթին և վնասի հաշվին, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունմանը, տարեկան շահութաբաժնի չափին, շահույթներին և վնասների բաշխմանը։

2023 թվականի ընթացքում համալիրում կայացել է 119 տեղական և միջազգային սպորտային, մշակութային միջոցառումներ, համաժողովներ, ցուցահանդեսներ, որոնցից ստացվել է շուրջ 560 մլն դրամի եկամուտ։

Հաշվետու տարում արձանագրվել է 106 մլն դրամ զուտ շահույթ, որը 51%-ով ավելի է 2022 թ․-ի համեմատ։ Պլանավորված շահույթը գերակատարվել է շուրջ 40 մլն դրամով։

Տարեկան ժողովի ընթացքում քննարկվել է նաև մարզահամերգային համալիրի 5-ամյա ծրագիրը, որի իրականացման արդյունքում կվերակառուցվեն հիմնական ենթակառուցվածքները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ