Ուղիղ եթեր

Հունիսի 12-ը նոր մարտի 1-ն է մեր կյանքում․ Բագրատ Սրբազան

Ներքին 11 ամիս առաջ - 21:21 17-06-2024
Հունիսի 12-ը նոր մարտի 1-ն է մեր կյանքում, Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին ոստիկանները բիրտ ուժից բացի, նաև հատուկ միջոցներ էին կիրառել պայքարի մասնակիցների նկատմամբ, իշխանությունն էլ արդարացրել էր դա։

«Հունիսի 12-ը հավասար է մարտի 1-ին։ Այս մարդկանց ճակատից այդ խարանը պիտի դուրս չգա։ Այո, հունիսի 12-ը նոր մարտի 1-ն է։ Այն մարդն էր բացակայում բեմից, ով մարտի 1-ին աղաղակում էր՝ ասելով՝ երկաթներ վերցրեք, ոստիկաններին ջարդեք, հոգիս փառավորվում է․․․ Ուղղակի դա էր բացակայում։ Միայն։ Բայց նույն գործողությունը նույն կերպով, նույն ոգով դրսևորած այս մարդը իրագործեց դա նաև այդ օրը։ Իրագործեց՝ այս անգամ գտնվելով ԱԺ պարիսպների թիկունքում»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հիշեցնելով 2008-ի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի կոչերը, հայտարարություններն ու վարքը և զուգահեռներ տանելով 2024-ի հունիսի 12-ին նրա գործողությունների, հայտարարությունների հետ։

«Այն, ինչ գործել է, հավասարազոր է մարտի 1-ին, և միակ մեղավորն առաջին հերթին ստախոսն է՝ Նիկոլ Փաշինյան անունով»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ մատնանշելով նաև մյուս պատասխանատուներին ու մեղավորներին։

«Նաև նրա պոչից կախված մնացած բոլոր մունետիկները, ի մասնավորի՝ ոստիկանապետը, որը կոնկրետ ներկա էր իրադարձությունների կիզակետում և նրա շուրջ գտնվող բոլոր նրանք, ովքեր այդ հրամանը տվել են, նաև բոլոր այն ոստիկանները, ովքեր իրագործել են այդ ապօրինի հրամանը»,- ասաց Սրբազանը։

Նա ընդգծեց՝ այդ օրվա բոլոր դեպքերն արձանագրված են, իրենք իրավական գործընթաց են սկսելու։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ