Արտաքին 2 տարի առաջ - 18:09 17-06-2024

ՌԴ Պետդումայի պատվիրակությունը մեկնել է Թուրքիա՝ քննարկելու էներգետիկ համագործակցությունը

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ քննարկելու էներգետիկ համագործակցության առաջնահերթ ոլորտները։ Այցի շրջանակներում Պետդումայի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Պավել Զավալնին, Թուրքիայի խորհդրարանի հետ հարաբերությունների խորհրդարանական խմբի համակարգող Օթարի Արշբան և Անկարայում ՌԴ-ի դեսպան Ալեքսեյ Էրխովը հանդիպել են Անկարայում ՌԴ դեսպանատան մամուլի ներկայացուցիչների հետ։

Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Զավալնին հայտարարել է, որ մեծ ջանքեր են գործադրվում, որպեսզի 2025-ին Աքքույու ատոմակայանի առաջին բլոկը շահագործման հանձնվի և հավելել, որ Աքքույուն աշխարհի ամենագեղեցիկ և ամենաարդյունավետ միջուկային կայանն է, քանի որ այդ ատոմակայանի համար ստեղծվել է առանձնահատուկ նախագիծ։

Այցի շրջանակներում Զավանին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի առևտրի և բնական պաշարների նախարարությունում, որտեղ քննարկվել է Թուրքիայի և ՌԴ-ի միջև էներգետիկ համագործակցությունը։

«Հնարավորություն ունեցանք քննարկելու բազմաթիվ հարցեր։ Քննարկվող թեմաներից մեկը Թուրքիայում գազային հաբի ստեղծումն է։ Գործող «Թուրքական հոսք» խողովակաշարով փոխանցվում է 13 մլրդ խմ բնական գազ։ Հաշվի առնելով եվրոպական երկրների մեր գազի նկատմամբ հետաքրքրության մեծացումը՝ Թուրքիան այս համագործակցության մեջ իր շահերին համապատասխան դերակատարում կունենա և կբավարարի երկու երկրների կարիքները»,- նշել է Պետդումայի էներգետիկայի հանձնաժողովի նախագահը։

Ըստ նրա՝ երկու երկրներն առաջիկա տարիներին կարող են համագործակցել հիդրոէլեկտրակայանների արտադրության սարքավորումների նորացման և արդիականացման, ինպես նաև ածխի վրա հիմնված էներգիայի արտադրության, ածխի հանքավայրերում պաշարների ուսումնասիրության, արևային էներգիայի արտադրության ոլորտներում։

Այսպիսով մեր հնարավորությունները համատեղելով՝ կարող ենք սկսել որոշ ապրանքներ ատադրել, որոնք կարող են գնալ միգուցե Մերձավոր Արևելքի, միգուցե աֆրիկյան երկրների և այլ շուկաներ»-, նշել է Զավալնին։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան