Ներքին 2 տարի առաջ - 16:15 17-06-2024

ԵՄ մեղր և մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը. ՍԱՏՄ

Մեղր և մարդու կողմից սպառման համար նախատեսված այլ մեղվամթերք (մեղրամոմ, արքայական ժելե, պրոպոլիս կամ ծաղկափոշի և այլն) արտադրող և Եվրոպական միություն արտահանող կամ այդպիսի նպատակ ունեցող տնտեսվարողներին ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ փոփոխություններ են արվել «ԱԳՐԻՆՖՈ» ծրագրում, որի շրջանակներում Հայաստանից մեղր է արտահանվում Եվրոպական միություն:

«Մասնավորապես՝ ԵՄ մեղր արտահանող ընկերությունները պետք է հավանություն ստանան արտահանող երկրների իրավասու մարմինների կողմից (Հայաստանում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից):

Համապատասխան հավաստագիր ստացած ընկերությունների ցանկը կփոխանցվի Եվրոպական հանձնաժողով և կհրապարակվի TRACES համակարգում, որը հասանելի է հետևյալ էլեկտրոնային հղմամբ՝ https://webgate.ec.europa.eu/.../est.../publication/index...:

2024 թվականի նոյեմբերի 29-ից միայն նշված կայքում հրապարակված ընկերությունները կկարողանան շարունակել մեղրի արտահանումը։

Լրացուցիչ մանրամասները հասանելի են AGRINFO զեկույցում, որը հասանելի է հետևյալ էլ․ հղմամբ՝ https://agrinfo.eu/.../mandatory-listing-of.../ :

ԵՄ մեղր արտահանող երկրները պետք է տրամադրեն երաշխիքներ, որ մարդկանց օգտագործման համար նախատեսված որոշ հակամանրէային նյութեր չեն օգտագործվում մեղր արտադրող մեղուներին սնուցելու համար:

Երաշխիքները պետք է տրամադրվեն հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի Հայաստանն ընդգրկվի 2026 թվականի սեպտեմբերի 3-ից հետո արտահանումը շարունակելու իրավունք ունեցող երրորդ երկրների ցանկում: Երաշխիքների մասին պաշտոնական վկայագրերը պետք է օգտագործվեն 2024 թվականի սեպտեմբերի 3-ից, նույնիսկ եթե վերջիններիս գործողության ժամկետը դադարելու է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 3-ը:

Այս փոփոխությունների համաձայն՝ արտադրելը կենսական նշանակություն ունի ոչ միայն սպառողների և նրանց շահերի, այլև բարեխիղճ արտադրողների պաշտպանության, հայկական մեղրի հեղինակության բարձրացման և առևտրի խթանման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը