Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:55 16-06-2024

Շուռնուխի 13 տները վերջապես հանձնվել են բնակիչներին

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շուռնուխի՝ 13 տնից բաղկացած նորակառույց թաղամասի բացմանը։ Վիճակահանությամբ վերջապես բնակիչներին են հանձնվել 13 տները։

Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո Շուռնուխի մի մասը (13 տուն) անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ տների փոխարեն նոր թաղամասում կառուցվող 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021 թվականին։ Սակայն շինարարության ավարտի ժամկետն անընդհատ հետաձգվում էր։

Ամենից շատ դիտված