Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է իսրայելական ուժերի կողմից իր աշխատակիցների գերեվարման մասին
copy image url

Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է իսրայելական ուժերի կողմից իր աշխատակիցների գերեվարման մասին

Արտաքին 11 ամիս առաջ - 13:00 16-06-2024
Պաղեստինի Կարմիր մահիկը (ՊԿՄ) հայտնել է ավելի քան հինգ ամիս առաջ իսրայելական ուժերի կողմից մարդասիրական կազմակերպության 4 խմբերի աշխատակիցների գերեվարման մասին։ Փոխանցում է News.am-ը։

«ՊԿՄ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում իր կալանավորված խմբերի անվտանգության առիթով, որոնց ճակատագիրն անհայտ է մնում, և կոչ է անում միջազգային հանրությանը շտապ միջամտել և ճնշում գործադրել Իսրայելի օկուպացիոն իշխանությունների վրա՝ մեր ձերբակալված խմբերն անհապաղ ազատ արձակելու նպատակով», - ասվում է մարդասիրական կազմակերպության հայտարարության մեջ: