Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արթուր Հովհաննիսյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»․-նշված է որոշման մեջ։