Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:49 14-06-2024

Կարեն Կարապետյանն ընդունել է Մոնպելյեի պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Մոնպելյեի Մարդու իրավունքների ինստիտուտի, Մոնպելյեի փաստաբանական պալատի և Մոնպելյեի քաղաքապետարանի ներկայացուցիչներին։

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը համագործակցության նախաձեռնության համար և ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունն ու գործադրած ջանքերը։ Այս առումով, նախարարի տեղակալը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավական ու սոցիալական երաշխիքների ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված Կառավարության աշխատանքները, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ նոր գլխի նախատեսումը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 2024թ. մայիսի 10-ին հրապարակված՝ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ եզրահանգումներին՝ իրենց մտահոգությունը հայտնելով Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիներին կարգավիճակ չտրամադրելու և քրեական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ։

Այս համատեքստում Կարեն Կարապետյանն առանցաքային է համարել Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը՝ հաշվի առնելով դրա նշանակությունը միջազգային ատյաններում ադրբեջանական հանցագործությունների հասցեագրման հարցում։

Նախարարի տեղակալը նշել է, որ Հռոմի կանոնադրության պատշաճ կիրարկման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունն ակտիվ աշխատանքներ է տանում ինչպես օրենսդրական դաշտի ներդաշնակեցման, այնպես էլ իրավապահ համակարգի և դատարանների՝ Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության հարցում կարողությունների զարգացման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են փոխգործակցության հնարավոր ուղղությունները և պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու միջազգային դատարանների հետ փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցում։

Մոնպելյե քաղաքի քաղաքային խորհուրդը և համատեղ պատվիրակության անդամներն ակտիվ աջակցություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերաբերյալ հարցերի՝ միջազգային հարթակներում բարձրաձայնելու հարցում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան