Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:29 13-06-2024

Փաստորեն դու նախապես մարդկանց խաբած ուղարկել ես, բոլոր զորքերը տրամադրել ես խաբեությանը․ Սրբազան

«2018-ին նա իմացել է պատերազմի մասին, գնահատել է բոլոր հնարավորությունները, իմացել է, որ այլ ելք չունի ու ոչ միայն թաքցրել է ամեն ինչ, այլև հասցրել է պատերազմի»,- այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Հայտարարելով՝ Արցախը Հայաստան է ու վերջ՝ ավելի է բարձրացրել պատերազմի հավանականությունը։ Պատերազմի ընթացքում, որին լծված ենք եղել բոլորս, մարդկանց հերոսական կոչեր է արել, Սարդարապատ, սխրանք, սաղավարտ, զրահաբաճկոն, էլ ինչ ասես, հեռուսատեսությամբ բացահայտել է ծրագրեր, ու ոչ միայն մեր ժամկետային հերոսական տղաներին է տարել զոհել, այլև այն մարդկանց, որոնք իր խոսքին են հավատացել։ Փաստորեն դու նախապես մարդկանց խաբած ուղարկել ես, բոլոր զորքերը տրամադրել ես խաբեությանը։ Այո, դու արել ես դա։ Եվ այդ բոլորից, այդ արհավիրքից հետո 2021-ին ինչո՞ւ ես նախընտրական քարոզարշավիդ ժամանակ հայտարարել, որ Արցախի համար պետք է գործի «անջատում հանուն փրկության սկզբունքը»։

Ինո՞ւ ես հայտարարել, որ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա պետք է լինի, երբ այսօր հայտարարում ես, որ քո սխալն այն էր, որ 2018-ին չես ասել, որ քո պատկերացմամբ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում»,-հանրահավաքի ժամանակ հայտարարեց նա։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման