Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:14 13-06-2024

Կրեմլը արձագանքել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով Փաշինյանի հայտարարությանը

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում է, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշինքի ոգով։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը։ Իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը՝ կապված ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հետ։

«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները։ Մեր առաջնահերթությունները հասկանալի են, մենք հետևողականորեն պաշտպանում ենք դրանք, և այդ առաջնահերթությունները անվտանգության, կոլեկտիվ անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են ՀԱՊԿ անդամ երկրները»,- ասել է ՌԴ մամուլի քարտուղարը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ հավանաբար սրանում շահագրգռված է նաև Հայաստանին։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման