Ներքին 2 տարի առաջ - 23:13 12-06-2024

Թեժ կրքեր՝ Երևան-Սևան երթուղու շուրջ․ սևանցիները հուսահատ են

Անցած շաբաթվանից կրքեր են թեժացել Երևան-Սևան երթուղին սպասարկող ընկերությունների շուրջ։ Բազմաթիվ ահազանգեր են ստացվում քաղաքացիներից, որ «Արա Սմբատյան» ԱՁ-ին պատկանող Երևան-Սևան երթուղին սպասարկող մեքենաները երթուղի դուրս չեն գալիս։

Oragir.News-ի հետ զրույցում Սևանի մի բնակիչ նշեց, որ փորձել է զանգահարել Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ հասկանալու, թե որն է խնդիրը.

«Զանգահարեցի քաղաքապետարանի թեժ գիծ։ Մի քանի հարցեր տալուց հետո, ինձ ասացին, որ սպասեմ, մինչև ճշտեն՝ ինչ խնդիր է։ Հետո թեժ գծի աշխատակիցն ինձ ասաց, որ մրցույթում հաղթել է Երևան-Սևան երթուղին սպասարկող մյուս ընկերությունը»։

Ուշագրավ է այն, որ ընկերության ներկայացուցչի պնդմամբ՝ երթուղին սպասարկելու համար մրցույթի մասին իրենք տեղեկացված չեն եղել։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանից։ Մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան մեզ ասաց, որ երթուղին սպասարկող մեքենաների՝ այդ տարածքում կայանելն անօրինական է.

«Ներկայումս Երևան քաղաքում կա 3 օրինական ավտոկայան՝ «Սասունցի Դավիթ» կայարանին հարող տարածքում գտնվողը, «Հյուսիսային ավտոկայանը» և «Կիլիկիա ավտոկայանը»»,- նշեց Կոստանյանը։

Սևանցիները նշում են՝ երթուղու աշխատանքի կասեցումը մեծ խնդրի առաջ է կանգնեցրել քաղաքացիներին։ Մեքենաներ չլինելու պատճառով ավելորդ ժամանակ և գումար են վատնում։
«Միայն տեսնեիք, թե ինչ քաոս էր տիրում։ Ստիպված տաքսիներով պետք է գնանք։ Հո չե՞նք մնա Երևանում։ Այս մեքենաները ամեն տասը-քսան րոպեն շարժվում են։ Ո՞նց կարելի է իրենց աշխատանքը կասեցնել։Մարդիկ հոգնած, աշխատանքից, դասից գալիս են, որ որքան հնարավոր է՝ շուտ հասնեն տուն, ու նման խնդրի առաջ են կանգնում։ Այդ կասեցնողները թող գան ու մի օր մեր փոխարեն լինեն, տեսնեմ՝ կդիմանան»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։

Մեր դիտարկմանը՝ եթե կա այլ երթուղի, որի մեքենաներով հնարավոր է Սևան հասնել, մի կին պատասխանեց․ «Մի քանի գազել կա ընդամենը։ Սևանի կեսից ավելին Երևանում է աշխատում կամ սովորում։ Մեծ ցանկության դեպքում այդ երթուղին չի կարող լիարժեք սպասարկել»։ Իսկ մեկ այլ քաղաքացի նկատեց. «Ինչքան անցանք, ճանապարհին այդ գազելները փչացած կանգնած տեսանք։ Գնանք, այդ գազելներով գլուխներս ուտե՞նք։ Տեսանք երեկ ինչ եղավ։Մարդիկ հիմա ավելի շատ են վախենում»։

Հիշեցնենք, որ երեկ վթարի էր ենթարկվել Երևան-Սևան երթուղին սպասարկող գազելներից մեկը։ Բարեբախտաբար տուժածներ չկան։

Oragir.News-ը փորձեց ճշտել նաև վարորդներից, թե ինչու է կասեցվել երթուղու աշխատանքը.

«Մեզ վրա բողոք է եղել։ Արդեն պարզ է, թե ումից։ Մենք արտոնագրեր ենք ստացել թե՛ Երևանում, թե՛ միջմարզային վարելու համար։ Մեր պատվերները հիմնականում Երևան են եկել»,- շեշտեց վարորդներից մեկը։

Իսկ վարորդներից մեկն էլ նկատեց․ «Մեր աշխատանքը կասեցնելը հիմնավորում են նաև նրանով, որ մյուս երթուղին սպասարկող գազելները երթևեկում են դեղին համարանիշներով»։
Սակայն հարկ է նշել, որ Երևան-Սևան երթուղին սպասարկող այդ ընկերությունը ևս երթևեկել է սպիտակ համարանիշներով մեքենաներով։ Կից ներկայացնում ենք լուսանկարներ։




Նշենք, որ ընկերության փաստաբանն այժմ զբաղվում է հարցով,որ խնդիրը հնարավորինս շուտ լուծվի։Այս գործի հանրային հնչեղություն ստանալուց հետո նշանակվել է Երևան-Սևան երթուղու շահագործման մրցույթի օր։ Հունիսի 21-ին պարզ կդառնա, թե որ ընկերությունը կսպասարկի երթուղին՝ մի քանի գազելներ ունեցող ընկերությո՞ւնը, թե՞ այն ընկերությունը, որը կարող է լիովին ապահովել մարդկանց ապահով երթևկությունը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին