Ներքին 2 տարի առաջ - 22:24 12-06-2024

Տուգանքի ևս մեկ մատերիալ. շինարարից ՇՄԶ են պահանջում

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ձևացնել, թե համակարգում է ՀՀ-ում գործքող բոլոր ոլորտներն ու դրանց ենթակայության տակ գտնվող հաստատությունները։

Կառավարության հերթական անհեթեթ որոշումը վերաբերում է շինրարարներին։ Նրանք բժիշկների նման պետք է անցնեն հատուկ սեմինարներ ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով, այլապես՝ կազատվեն աշխատանքից։ Ենթադրելի է, որ Փաշինյանն այս կերպ ևս ցանկանում է հարկել մարդկանց և գումար վաստակել։

Գաղտնիք չէ նաև այն, որ այսօր Հայաստանում շինարարական գործերով զբաղվում են ավելի շատ հնդիկները, քան մեր հայրենակիցները։

Հետևաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս են հնդիկները մասնակցելու սեմինարներին, ինչպես են նրանց տալու որոշ գիտելիքներ, կամ ի՞նչ են սովորեցնելու այդ դասընթացների ժամանակ, օրինակ՝ ասֆալտ փռողին։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ շինարարներից և շինարարական ընկերությունների ներկայացուցիչներից, սակայն վերջիներս այս մեղմ ասած ծիծաղելի լուրից ապշած են։

«Շարքային շինարար եմ, ես ի՞նչ ասեմ»,- ասաց շինարարներից մեկը, մեզ խորհուրդ տալով հարցերն ուղղել պատկան մարմիններին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքաշինության բնագավառում վերորակավորման կարգը հաստատել է 2024-ի ապրիլի 4-ին։ Սույն կարգին համապատասխան մասնագիտական վերաորակավորման կրթական ծրագրի դասընթացներն ավարտած և վկայական ստացած անձը կարող է համապատասխան հավաստագրման ենթակա մասնագիտությամբ շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ` ՇՄԶ) հավաստագիր ձեռք բերել, որից հետո միայն կարող է մասնակցել շինարարական մրցույթներին։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման