Ներքին 2 տարի առաջ - 14:45 12-06-2024

Ինքնագովազդ՝ «Ալավերդի» ԲԿ-ի փչացած ռենտգեն սարքավորումների ֆոնին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 4-ին այցելել էր աղետի գոտի, այցի շրջանակներում եղել էր նաև «Ալավերդի» բժշկական կենտրոնում։

Oragir.News-ին բուժհաստատությունից հայտնեցին, որ մինչ նախարարը ԲԿ-ի տնօրենի հետ ոգևորված ֆոտոսեսիա էր անում, կարևոր խնդիրները մնացել են ուշադրությունից դուրս։

«Ամենաաբսուրդայինն այն է, որ նկարում, որտեղ ռետգենի սենյակում ոգևորված ինչ-որ թեմաներ են քննարկում, ապարատը արդեն քանի շաբաթ է չի աշխատում, KT ապարատը ևս չի աշխատում։

Հիվանդասենյակներ տանելու շրջիկ, փոքր ռետգեն ապարատ ունենք, դրանով յոլա ենք գնում, բայց լուրջ կոտրվածների դեպքում ուղարկում ենք Վանաձոր»,- ասաց բուժհասատության աշխատակիցը։

Նրա խոսքով՝ սարքավորումները փչացել են նախքան աղետը, սակայն մինչ օրս որևէ մեկը չի նախաձեռնել, որ դրանք նորոգվեն կամ փոխարինվեն նոր սարքերով։

Oragir.News-ը կապ հաստատեց «Ալավերդի» ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Լորա Սարգսյանի հետ, վերջինս հասատատեց այս տեղեկությունը։

«Մոտ 15-20 օր է, որ սարքերը փչացել են։ KT-ի ապարատը վերանորոգվեց, բայց ռենտգեն ապարատը՝ ոչ։ Շարժական սարքավորումով յոլա ենք գնում, ռենտգենը լուրջ խնդիր է։ Նախարարին առաջարկել ենք թվայնացնել, ինքն էլ առաջարկեց սարք առնել, դնել»։

Պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց նաև Առողջապահության նախարարության մամուլի ծառայություն, որտեղից հետևյալը փոխանցեցին․

«Նախարարը շրջայց է կատարել «Ալավերդի» ԲԿ-ում, մարզային տվյալ բուժհաստատության սարքավորումներն ունեն վերազինման կարիք, դրանք քիչ-քիչ լուծում կստանան»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր