Ներքին 2 տարի առաջ - 20:48 11-06-2024

Մարդիկ մերժել են ձեր պահանջը, մենք հաստատուն կերպով այս մարդկանց պետք է գործազուրկ դարձնենք

Վաղը շատ կարևոր ու ծանրակշիռ օր է լինելու, այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Վաղը չափազանց կարևոր օր է, մարդիկ մերժել են ձեր պահանջը, մենք հաստատուն կերպով այս մարդկանց պետք է գործազուրկ դարձնենք, իրենք պետք է իմանան` իրենց ամեն արած գործը մահ ու դժբախտություն է բերում»,- նշեց Սրբազանը:

Նա ասաց, թե ՔՊ-ականները պետք է իմանան` դժվարություն ունեն ծառայություն մատուցելու իրենք իրենց:

«Վաղը` ժամը 15:00-ին, շատ մեծ թվերով պետք է հավաքվենք, անելիք ունենք»,- նշեց Սրբազանը:

Նա կոչ արեց գալ ու վերջնական խոսք ասել ՔՊ-ականներին:

Սրբազանը նշեց նաև, որ վաղը մեր հերոսի՝ Մոնթե Մելքոնյանի նահատակության օրն է։

«Խորհրդանշական է նաև այդ օրը, քանի որ մեր նահատակների մեկնումը հավասար է նրանց ծնունդին։ Նահատակությունը չի կարելի շփոթել մեռելության հետ։ Նահատակության փառքի պսակը քչերին է բաժին ընկած։ Շատերն ապրում են, քչերը ստանում այդ պսակը։ Ինչպես Առաքյալն ասում է․ «Բարի պատերազմը պատերազմեցի, հիմա գնում եմ ստանալու Փառքի պսակը»։ Երանի մենք էլ, թե՛ Աստծո առաջ, թե՛ ժողովրդի օրհնանքով ունենանք Փառքի պսակը»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր