Ներքին 2 տարի առաջ - 18:46 11-06-2024

Հայաստանին պետք է չհետաքրքրի Ռուսաստանի դիրքորոշումը․ քաղաքագետ

Երեկ՝ հունիսի 10-ին, ԱԳՆ խոսնակը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Հայաստանից կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալը։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ՝ պարզելու նրա գնահատականները համաժողովի, Հայաստանի մասնակցության և ՌԴ-ի հնարավոր արձագանքի վերաբերյալ։

Քաղաքագետը նախ բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը Բեռլինի համաժողովին։ Նրա կարծիքով՝ կոնֆերանսը ավելի շատ հումանիտար ուղղվածության է, և աշխարհի երկրների մեծամասնությունը մասնակցում է, այդ թվում՝ հարավկովկասյան երկրները՝ Վրաստանը և Ադրբեջանը․

«Բնականաբար՝ Հայաստանը չի կարող անմասն մնալ և չմասնակցել այդ կարևոր կոնֆերանսին, որովհետև Ուկրաինայում պատերազմի հետևանքով ավերածությունների ծավալը մի քանի տրիլիոն դոլարի է հասնում։ Բնականաբար՝ Ուկրաինան չի կարող միայնակ հաղթահարել այս ճգնաժամը, և ամբողջ աշխարհը պիտի մտադիր լինի օգնել Ուկրաինային»,-ասաց քաղաքագետը։

Հարցին, թե ինչու է Հայաստանը՝ համեմատած Վրաստանի և Ադրբեջանի, այսքան ցածր մակարդակով մասնակցում համաժողովին՝ Արմեն Վարդանյանը պատասխանեց․

«Հավանաբար չեն ցանկացել Ռուսաստանին նեղացնել, նոր սրում ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում։ Բայց իհարկե՝ շատ ավելի ցանկալի կլիներ, որ Հայաստանը գոնե Արտաքին գործերի նախարարի մակարդակով մասնակցեր»,- նշեց նա։

Քաղաքագետի խոսքով՝ մեզ արդեն պետք է չհետաքրքրի Ռուսաստանի արձագանքը Հայաստանի՝ համաժողովին մասնակցության վերաբերյալ․

«Մեզ արդեն շատ չպետք է հետաքրքրի, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը։ Մենք երկար տարիներ մեր արտաքին քաղաքականությունը սինխրոնացրել ենք Ռուսաստանի հետ, դարձել ենք ինչ-որ առումով՝ Ռուսաստանի կցորդ արտաքին քաղաքականության մեջ։ Տեսել ենք, որ Հայաստանը սինքոն քվեարկում է Ռուսաստանի շահերից բխող բանաձևերի օգտին, շատ հաճախ միջազգային հանրությանը, քաղաքակիրթ աշխարհին դեմ դուրս գալով։ Դրա դիմաց մենք ստացել ենք Ռուսաստանի կողմից հարվածներ թիկունքից, Արցախի՝ սկուտեղի վրա հանձնումը Ադրբեջանին։

Մեզ պետք է հետաքրքրի, թե ի՞նչ կստանա դրանից Հայաստանը, և ի՞նչ կարող ենք մենք հետապնդել այդպիսի միջոցառումների մասնակցելիս»,-նկատեց քաղաքագետը։

Արմեն Վարդանյանը նաև նշեց, որ համաժողովը Ուկրաինայում ընթացող պատերազմի հետագա ընթացքի վրա ուղիղ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ մարդասիրական բնույթ է կրում։

Հիշեցնենք, որ համաժողովին Վրաստանից կմասնակցեն վարչապետը և ԱԳ նախարարը, իսկ Ադրբեջանից՝ ԱԳ նախարարը։ Հունիսի 11-ից 12-ը Բեռլինում Ուկրաինայի վերականգնման օրակարգով միջազգային համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր

Ձեզ գուցե հետաքրքրի