Ներքին 2 տարի առաջ - 18:00 11-06-2024

Աննա Հակոբյանը Հ1-ն ու «Արմենպրեսը» ծառայեցնում է իրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը աշխատասենյակ ունի Կառավարության շենքում։ Չնայած՝ ոչ ոք չի մեկնաբանում, թե ի՞նչ հիմքով է այն հատկացվել նրան, և ի՞նչ գործունեություն է ծավալվում այնտեղ, սակայն ակնհայտ է, որ նա շարունակում է Հանրային հեռուստաընկերությունը և «Արմենպրեսը» ծառայեցնել իրեն։

Երեկ՝ հունիսի 10-ին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին և հակիրճ ներկայացրել հիմնադրամի գործող ու պլանավորման փուլում գտնվող ծրագրերը:

Միջոցառման մասին նախապես չի հայտարարվել, այսինքն՝ լրատվամիջոցների համար այն բաց չի եղել։ Փոխարենը այն լուսաբանել են Հանրային հեռուստաընկերությունը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը։

Հատկանշական է, որ Աննա Հակոբյանը պաշտոնյա չէ, սակայն նրա մասնակցությամբ բոլոր միջոցառումները՝ տարբեր հաստատություններ այցելությունները, մարզային այցերը, 1 միլիոն դրամանոց ընթրիքը և այլն լուսաբանում են հարկատուների միջոցներից սնվող Հանրային հեռուստաընկերությունը, իսկ հիմա նաև «Արմենպրեսը»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր