Ներքին 2 տարի առաջ - 11:40 11-06-2024

Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան

ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-ից 20-ը կլինի Հայաստանում՝ մասնակցելու ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ քաղաքապետների և քաղաքների գործադիր մարմինների կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան տեղական ժողովրդավարության համաժողովին։

Ինչպես հայտնում են Էլեն Ասատրյանի գրասենյակից, Գլենդելի քաղաքապետը Երևան կժամանի հունիսի 11-ին։ Այցի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, տնտեսական հնարավորությունների ուսումնասիրումը և Գլենդեյլի ու Հայաստանի միջև մշակութային ու կրթական փոխանակումներին աջակցելը։

Էլեն Ասատրյանը կայցելի նաև Գյումրի, հնարավոր է, նաև Կապան, եթե ժամանակը թույլ տա։ Այցի ընթացքում Գլենդելի քաղաքապետը հանդիպումներ կունենա Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, լրատվամիջոցների, գործարարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ասատրյանը կմասնակցի նաև քննարկումների, որոնք կենտրոնացած կլինեն Հայաստանի, ինչպես նաև Հայաստանում Գլենդելի քույր քաղաքների հետ կապերն ամրապնդելու, ժողովրդավարության, կայուն զարգացման, առևտրի, զբոսաշրջության և տեխնոլոգիական համագործակցության վրա։

Անդրադառնալով Հայաստան կատարելիք այցին՝ էլեն Ասատրյանը շեշտել է, որ ոգևորված է որպես Գլենդելի քաղաքապետ իր ծննդավայր վերադառնալու առթիվ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր