Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:45 11-06-2024

Հանգիստ նստեք տեղներդ, իյա՛․ Արթուր Խաչատրյանի խոսափողն անջատեցին

Այս իշխանությունները 2 մեծ մեգասուտ են հորինել և փորձում են հրամցնել․ այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Սուտ մեկ՝ ինչը որ տեղի է ունենում դրսից ֆինանսավորված է։ Իրենց նշանակած Գլխավոր դատախազին ասում ես՝ դրսից ֆինանսավորման որևէ փաստ կա, ասում է չկա, Քննչական կոմիտեի տեղակալին հարցնում ես, ասում է՝ չկա, անվտանգության մարմինները ձայն չեն հանում, որովհետև եթե կա դրսից ֆինանսավորում այդ մարդիկ պետք է պատասխան տան։ Բա այդ ստերը հիմնավորող մի բան բերեք, ասեք դրսից մի կոպեկ է ստացել, մենք էլ կասենեք բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս բա դրա մասին ի՞նչ կասեք, թե՞ մոռացել եք, թե՞ փորձում եք ձեր դրսից ֆինանսավորվելը ուրիշների վրա փաթաթել»,- ասաց նա։

Տեղից արձագանքներին Խաչատրյանը պատասխանեց՝ չգիտե՞ք։ «Բա ձեր ղեկավարի հայտարարությունները լսեք 27 հուլիս 2018 թվական, թիվն էլ է ասել, բայց դա էլ դուք կարդացեք, ես ձեր փոխարեն տնայինը չեմ անելու։

Մյուսը այդ բրինձը, գաղտնալսումները, որ լսում եք որտեղի՞ց եք լսում։ ԱԱԾ-ն գալիս ձեզ հետ գաղտնալսման մասին խոսո՞ւմ ա։ Հա ԱԱԾ-ն բրնձի մասին է հրապարակել, վըննամանի մասին էլ է հրապարակել, բա այդ ստի տակից ո՞նց եք դուրս գալու»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանի ելույթի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները սկսեցին տեղից արձագանքել, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասաց․ «Հանգիստ նստեք տեղներդ։ Չմեկնաբանե՛ք էլ իմ խոսքերը, այստեղ ֆուտբոլային մեկնաբա՞ն է նստել, մեկնաբանում է խոսքերս»։

Ալեն Սիմոնյանն էլ անջատեց Խաչատրյանի խոսափողը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր