Ներքին 2 տարի առաջ - 21:17 10-06-2024

Գյումրեցի իրավապաշտպանին տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ

Oragir.News-ը արդեն հայտնել էր, որ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին կալանավորել են։ Դատարանի որոշումը Պողոսյանի հարազատներն ու փաստաբանները համարում են ապօրինի և ըստ նրանց՝ քրեական գործը ավելի շատ քաղաքական երանգ ունի։ Պողոսյանի կինը` Անգին Մալխասյանը, ընդգծում է, որ իր ամուսինը քաղբանտարկյալ է։

Oragir.News-ը զրուցել է Կարապետ Պողոսյանի կնոջ՝ Անգին Մալխասյանի հետ։

«Փաստաբաններից տեղեկացա, որ ամուսնուս տեղափոխել են Երևան՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Հույս ունեմ, որ տեղափոխվելուց հետո գոնե կկարողանա մեզ հետ կապվել, հետը կխոսեմ, կիմանամ՝ ինչպես է։ Արդեն վեցերորդ օրն է՝ ձայնը չեմ լսել, մեզ ոչ մեկիս չեն թողել տեսակցել, փաստաբաններին նույնպես 1-ին օրը չեն թողել տեսակցել։ Փոքր աղջիկս անընդհատ զանգում է, ասում է՝ պապայի հեռախոսն էլի անջատված է։ Սպասում էի, որ մի օր այսպիսի բան լինելու է, որովհետև Կարապետին տարբեր ձևերով միշտ փորձել են լռեցնել»,-ասում է Անգին Մալխասյանը։

Իրավապաշտպանի կինն ասում է՝ հաշվի չեն առել, որ երեք անչափահաս երեխաների հայր է, հաշմանդամ մայր ունի, արդեն տաս տարի է՝ տառապում է զարերակային բարձր ճնշմամբ, ամեն առավոտ դեղ է խմում։

Նշենք, որ Կարապետ Պողոսյանին ձերբակալել են հունիսի 5-ին, ձերբակալությանը հաջորդել է կալանավորումը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել