Ներքին 2 տարի առաջ - 18:10 10-06-2024

Զինծառայողը չի վճարվել հանգստյան օրերին աշխատելու դիմաց. ահազանգ 

Oragir.News-ի ընթերցողն ահազանգում է, որ ինքն ու բազմաթիվ այլ զինծառայողներ չեն ստացել հանգստյան և տոն օրերի համար հավելյալ աշխատավարձերը, որը սահմանված է օրենքով, և որի մասին նախարար Սուրեն Պապիկյանը խոսել է Ազգային ժողովում։ Նա նաև նշում է, որ 2023-ի դեկտեմբերի 22-ին դիմում է գրել ՊՆ, բայց պատասան չի ստացել.

«Մարդիկ ամիսներով սպասում են դիմումների պատասխաններին, պատասխանող չկա։ Ըստ օդում պտտվող լուրերի՝ նախկին ՊՆ թիկունքի պետ, այժմ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը և ևս 65 հոգի ստացել են այդ աշխատավարձերը։ ՊՆ-ին հարցում անելու դեպքում էլ, պատասխանում են, որ չունեն հիմնավորումներ. Արդյո՞ք ծառայել եք շաբաթ օրերին, թե՞ ոչ»։

Քաղաքացին հայտարարում է, որ ոչ միայն ինքն, այլև ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ողջ անձնակազմը ներկայացել է ծառայության։




«Բացի այդ, ամեն տարի հունվար ամսին կազմվում է դրույթային հրաման, որտեղ նշված է, որ շաբաթ օրերին բոլորս ծառայել ենք»,- նշեց քաղաքացին։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը 2022-ի նոյեմբերին ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ շարքային պայմանագրային զինծառայողը հնարավորություն կունենա ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ։ Հիշեցնենք նաև, որ ՀՀ ՊՆ զինծառայողների աշխատավարձերը վճարվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայություններ պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որի 3-րդ հոդվածով նախատեսվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում վճարել հանգստյան, տոնական օրերին աշխատելու, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր

Ձեզ գուցե հետաքրքրի