Ներքին 2 տարի առաջ - 23:24 07-06-2024

Ցուցարարների մեքենաները չեն վերադարձնում․ սա քաղաքական հետապնդման վառ օրինակ է

Կառավարությունը գործի է դրել բոլոր լծակները «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը կոտրելու համար. քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից բիրտ ուժ է կիրառվում, նրանց մեքենաները տուգանային հրապարկներ են տանում։

Oragir.News-ը ցուցարարների մեքենաները հատուկ պահվող տարածք տեղափոխելու առնչությամբ կապ հաստատեց իրավապաշպան Ռուբեն Մելիքյանի հետ, որը այսօր ուղիղ եթերով բարձրաձայնել էր այս խնդրի մասին։

Ռուբեն Մելիքյան նշեց, որ ինքը մեկ կոնկրետ դեպքի է անդրադարձել իր ուղիղ եթերում, և քանի որ նեղ մասնագիտական ոլորտ չ,է կդժարանա բոլոր դեպքերը թվարկել։

«Եթե ավտոմեքենան տեխզննում անցած չէ, ապա օրենքը հնարավորություն տալիս է ավտոմքենայի շահագործումն արգելել» -ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նա նաև հավելեց որ. այս միջոցը չի կիրառվում, սովորաբար և նույնիսկ մասնագետները դրա մասին չգիտեն, այն սկսել են բացառապես քաղաքական պատճառներով կիրառել:

Նշվեց նաև, որ իրեն ուղիղ միացումից հետո դիմել են շուրջ 1 տասնյակ քաղաքացիներ, որոնց մեքենաները ապօրինաբար գտնվում են հատուկ պահպանման տարածքում։

Oragir.News-ը կարողացավ կապվել նաև ցուցարաներից մեկի հետ, որի մեքենան մինչ այժմ գտնվում է հատուկ պահպանման տարածքում։ Վերջինիս չցանկացավ ներկայանալ։

Քաղաքացին նշեց, որ իր մեքենան տեղափոխել են հատուկ պահպանման տարածք անցած հինգշաբթի օրը, երբ ընդիմադիր ցույցը տեղի էր ունենում հրապարակում։

Քաղաքացին իր մեքենայով իրականցրել է անհնազանդության ակցիա՝ փորձելով փակել փողոցը, որից հետո նրա մեքենան անմիջապես տարհանել և տարել են։ Մեքենայի տարհանումը մեկնաբանվել է որպես արգելված վայրում մեքենան կայանել։

Մեքենան հատուկ պահպանման վայրից դուրս բերելու համար քաղաքացին դիմել է համապատասխան մարմիններին։ Իմանալով մեքենայի տեղափոխման օրը՝ հարցրել են քաղաքացուն, թե ինքը ցուցարա՞ր է։

Քաղաքացին նշեց նաև, որ փաստաբանները իրեն զգուշացրել էին, որ ցույցերի ժամանակ տարհանված մեքենաների դուրսբերումը հատուկ ձգձգում են։ Քաղաքացու մեքենան մինչ այժմ գտնվում է հատուկ պահպանման տարածքում։

Հիշեցնենք որ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Շարժումը մայիսի 4-ից Տավուշից քայլերթով ուղևորվեց Երևան։ Մայիսի 9-ին տեղի ունեցավ առաջին հանրահավաքը տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ։

Շարժման մասնակիցները արդեն մոտ մեկ ամիս է խաղաղ անհնազանդության ակցիաներ են անցկացնում ինչպես Երևանում այնպես էլ Հանրապետության տարբեր մարզերում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր