Սպորտ 2 տարի առաջ - 12:17 07-06-2024

Հայաստան - Ղազախստան հանդիպումը՝ այսօր

Այսօր՝ հունիսի 7-ին, ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հերթական ընկերական հանդիպումն է անցկացնելու։

Մրցակիցը Ղազախստանի ընտրանին է։

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի ազգային թիմն արտագնա ընկերական մրցավեճում 1։2 հաշվով պարտվեց Սլովենիայի հավաքականին։

Հայաստան - Ղազախստան հանդիպումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սկիզբը՝ ժամը 20։00-ին։