Ներքին 2 տարի առաջ - 00:39 07-06-2024

Երկրորդ օրն է՝ գյումրեցի իրավապաշտպանը ընտանիքի հետ կապ չի հաստատել

Արդեն հայտնել էինք, որ երեկ ձերբակալել են գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին։ Նշենք, որ Կարապետ Պողոսյանը մասնակցում էր Բագրատ Սրբազանի հանրահավաքին։ Մեր տեղեկություններով՝ պարեկային ծառայության աշխատակիցները նրան դուրս են հանել հանրահավաքի շարքերից ու տեխզննման փաստաթուղթ չունենալու հիմքով առգրավել մեքենան, այնուհետ նրան տարել են Մարտունու ոստիկանության բաժին ու ձերբակալել։

Oragir.News-ը զրուցել է իրապաշտպանի կնոջ՝ Անգին Մալխասյանի հետ։

Պողոսյանի կինը մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ մի նորություն դեռևս չկա, իրենց հետ ամուսինը կապ չի հաստատել:

«Բացի փաստաբաններից ոչ ոք կապ չի հաստատել, գիտենք որ Մարտունիում է, բայց թե կոնկրետ ինչի համար մեզ համար էլ պարզ չէ։ Փաստաբանները երևի վաղը հանդես կգան հայտարարությամբ, էս պահին ոչ մի նորություն չունեմ»,- հայտարարեց իրավապաշտպանի կինը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր