Ներքին 2 տարի առաջ - 22:38 06-06-2024

ՀՀ նախագահը և ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով նախարարին՝ Հանրապետության նախագահը ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ Ձեզ անձամբ, և՛ նախարարությանն այն մեծ ծավալի արդյունավետ աշխատանքի համար, որ կատարում եք: Հավատացեք ինձ, իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ այս դժվարին պայմաններում դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները, որոնք Հայաստանին տանում են անվտանգ ապագա:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ազգային ժողովում բյուջեի հաշվետվության ներկայացման ընթացքում Ձեր հնչեցրած պատասխանների և այդ ոճի համար, որովհետև, իսկապես, բոլորս պարտավոր ենք հնարավորությունների սահմաններում, քաղաքացիներին մանրամասն ներկայացնել այն, ինչ կատարվում է երկրում և երկրից դուրս, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն և վստահ լինեն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, այդ թվում նաև արտաքին գործերի նախարարությունը, իրենց առօրյա աշխատանքով ամեն ինչ անում են, որ ապրենք անվտանգ և երկիրն էլ ընթանա զարգացման ուղիով: Այլ կերպ չի էլ կարող լինել»:

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորություն համար՝ Արարատ Միրզոյանը նշել է. «Պարոն նախագահ, իսկապես անչափ շոյված եմ հնչեցված գնահատականների համար: Ես կարևորում եմ երկխոսությունը քաղաքացիների հետ: Կարևորում ենք, որ մեր քաղաքականությունը նրանց համար հասկանալի լինի:

Շատ լավ է նաև, որ մենք տարբեր ձևաչափելով բավականին հաճախ ենք հանդիպում և, մեծ հաշվով գաղտնիք չի լինի, եթե ասենք, որ որոշումներն ընդհանուր քննարկումների արդյունքում են կայացվում»:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել երկրի արտաքին քաղաքական կյանքում առկա իրադրությունն ու զարգացումները: Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները, դրանց չեզոքացման ուղղությամբ նախարարության և կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցության և օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների և մոտեցումների մշակման կարևորության վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր