Ներքին 2 տարի առաջ - 16:26 06-06-2024

Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են. Լոռու մարզպետարան

Ջրամատակարարումը մեկ կետից վերականգնվել է Քարկոփ համայնքում, Սանահին կայարանի թաղամասում այս պահին ջրագիծ է անցկացվում։ Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են։ Այս մասին այսօր հայտարարվել է պատասխանատու կառույցների ներկայացուցիչների, աշխատակազմի մասնակցությամբ Ալավերդու համայնքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ։

Ներկայացվել են հեղեղումներից տուժած բնակավայրերում ակտիվորեն իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքները: էներգամատակարարման և գազամատակարարման վերականգնողական աշխատանքները ևս ընթացքի մեջ են։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խմելու ջրի մշտադիտարկում և վերահսկողություն է կատարում։ Աղետի գոտում ՀՎԿԱԿ-ի մասնագետները շարունակում են նաև հողից և անկած կենդանիներից նմուշառումներ կատարել, համապատասխան միջոցներ ձեռնարկել, տեղում իրականացրել իրազեկում:

Շարունակվում են հետիոտնային և ժամանակավոր կամուրջների տեղադրման աշխատանքները:
Հումանիտար օգնության բաշխումը ամենօրյա ռեժիմով շարունակվում է։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր