Ներքին 2 տարի առաջ - 13:58 06-06-2024

Հ1-ը ներողություն է խնդրել երեկ տարածած կեղծ լուրի համար

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել երեկ տարածած կեղծ լուրի համար։

«Առաջին ալիքը բարձրացված աղմուկից հետո ստիպված ներողություն է խնդրում խայտառակ ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն։

Հ1-ում, բնականաբար, գիտեն, որ նախորդ խայտառակ ռեպորտաժն ավելի շատ է տարածվելու ու այս ներողության մասին հազարավոր մարդիկ պարզապես չեն իմանալու։ Դրա համար եկեք հնարավորինս իրազեկենք, որ Հ1-ում էլ են ընդունում, որ իրենք զբաղված են մարդկանց մոլորեցնելով»,- Facebook-ում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Հիշեցնենք՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էր ահազանգել, որ «Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր