Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:55 06-06-2024

Երևանում թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետին․ shamshyan.com

Հունիսի 1-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մուրադ Բ․-ն և հայտնել, որ Առնո Բաբաջանյան 26/8 հասցեի մոտ նկատել է, որ պատուհանի ճաղավանդակից փայտի միջոցով քաշելով գողացել են իր կնոջ պայուսակը, որի մեջ եղել են կնոջ և նրա քրոջ ոսկյա զարդերը, գումար և ավելացրեց, որ փայտի կտորը ընկած է գետնին:

Ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 21։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Երևանի բնակիչ 61-ամյա Նարգիզ Կ․-ին պատկանող տան բաց պատուհանի ցանցը պատռելու միջոցով փայտի օգնությամբ գողացել է վերջինիս պայուսակը, որի մեջ եղել է իր և իր քրոջ ոսկյա զարդերը, Նարգիզ Կ․-ի անձնագիրը, բանկային և կենսաթոշակային քարտերը և գումար: Ըստ Նարգիզ Կ․-ի՝ իրեն պատճառվել է 5 մլն դրամի վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Նարգիզ Կ․-ին ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, որպես առաջին կարգի մասնագետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան