Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:09 06-06-2024

Կապանցիները խնդրում էին ամեն ինչ անել, որ ֆուտբոլը վերադառնա Կապան․ Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում Սյունիքի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կայացրեց՝ միջազգային չափանիշներին բավարարող մարզահամալիր, այդ թվում ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման նախագծով հանրության գերակա շահ ճանաչվող գույքը՝ Կապանի մարզադաշտում առկա գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Գանձասար մարզական կենտրոն» ՍՊ ընկերությանը, իսկ զբաղեցրած 1.9292 հեկտար հողամասը՝ սեփականության իրավունքով Կապան համայնքին:

Մարզադաշտի առկա ենթակառուցվածքները (հանդիսասրահ, հանդերձարաններ, սանհանգույցներ և այլն) ունեն կապիտալ վերանորոգման կարիք, ինչի արդյունքում ըստ էության հնարավոր չէ մարզադաշտում իրականացնել միջազգային չափորոշիչներին բավարարող ինչպես տարաբնույթ սպորտային, այնպես էլ բացօթյա մշակութային միջոցառումներ:

ՀՀ կողմից ձեռք բերելուց հետո նախատեսվում է համապատասխան միջոցներ ներգրավելով, կառուցել միջազգային չափանիշներին բավարարող մարզահամալիր ինչը բնականաբար կունենա ինչպես մարզական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի և ամբողջ հանրապետության համար: Այն կունենա նաև բնապահպանական, առողջության, մշակույթի զարգացման նշանակություն:

Նախագծի ընդունման արդյունքում, Կապանի մարզադաշտն իր ենթակառուցվածքներով, համարժեք շուկայական արժեքով փոխհատուցում տրամադրելով, կճանաչվի հանրության գերակա շահ և ձեռք կբերվի Հայաստանի Հանրապետության կողմից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս պատմությունը սկսվել է 2018 թվականից. «Երբ ես 2018-ին այցելեցի Կապան, կապնցիները խնդրում էին, որ ամեն ինչ անենք, որ ֆուտբոլը վերադառնա Կապան: Խնդիրն այն էր, որ Կապանի ֆուտբոլի մարզդաշտի և օժանդակ կառույցների տարբեր իրավական կարգավիճակների, տարբեր սեփականատերերի, նրանց միջև եղած հակասությունների, այդ թվում ֆուտբոլային ակումբի հետ եղած հակասությունների պատճառով այնպես էր ստացվել, որ երկար տարիներ ֆուտբոլային հանդիպումները Կապանում ընդհատվել էին:

Ես խոստացա, որ դա տեղի կունենա: Ի վերջո, հնարավորություն ստեղծվեց, որ ֆուտբոլային խաղերը վերականգնվեն: Այս ընթացքում Կապանում երկու ֆուտբոլային թիմ ձևավորվեց՝ «Գանձասար» և «Սյունիք»:

Ընդ որում, «Գանձասարը» առաջին խմբի առաջնությունում գրավեց առաջին տեղը և հիմա պետք է հանդես գա բարձրագույն խմբի առաջնությունում: Սա մեզ կանգնեցրեց նոր խնդրի առաջ, որովհետև Կապանի մարզադաշտը չի համապատասխանում բարձրագույն խմբի բուտբոլային խաղերի անցկացման չափանիշներին:

Ի վերջո, մենք եկանք եզրակացության, որ լավագույն լուծումն այն է, որ բոլոր այդ հակասող հատվածները հանրային գերակա շահ ճանաչելով դարձնենք պետական սեփականություն և մտածենք դրա հետագա կառավարման մասին»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, պետք է նվազագույն ներդրումներ անել, որ հնարավոր լինի այնտեղ բարձրագույն խմբի առաջնության խաղեր անցկացնել:

Ամենից շատ դիտված

17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան
17:31 Արհեստական ինտելեկտ չէ, իրական է. ինչպես է Տաթև Ասատրյանը թռչող դրոնից նկարահանվել