Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 12:00 06-06-2024

Եվրոպայի փողոցներում էլ են նվագում, նորմալ է. հարցում

Ինչպես շատ քաղաքներում, այնպես էլ Երևանի կենտրոնում կարելի է տեսնել փողոցային երաժիշտների, ովքեր այդ ճանապարհով գումարներ են վաստակում և լուծում են իրենց առօրյա խնդիրները։

Նման կերպ վերջիններս գրավում են նաև Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ուշադրությունը և կոլորիտային տեսք հաղորդում մեր քաղաքին։

Երևանի քաղապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը, նշելով, որ քաղաքացիները դժգոհում են երաժշտության որակից, ձայնից։

Oragir.News-ը, շրջելով մայրաքաղաքի փողոցներում, անցորդներից հետաքրքրվել է՝ ո՞նց են վերաբերվում քաղաքապետարանի այդ որոշմանը։

«Ուրեմն Եվրոպայում այդպես երգում են մարդիկ, ոչ մի խնդիր չկա, հիմա այստեղ իմաստը ո՞րն է դրա թույլ չտալու։ Եվրոպացիք մեր չափ չկա՞ն, մետրոների մեջ էլ են նվագում, փող վերցնում։ Թողեք մարդիկ ապրեն»,- այսպես պատասխանեց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ քաղաքապետարանի որոշումը տարօրինակ որակեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը