Ներքին 2 տարի առաջ - 19:59 05-06-2024

Խաղային ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով նախաձեռնության կարգավորման հիմքում խաղային ոլորտի հստակ թվային միջոցներով թափանցիկության ապահովումն է եւ վերահսկողության կազմակերպումը:

Զեկուցողը տեղեկացրել է, որ փաթեթի վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ Ֆինանսների նախարարության լիազոր մարմնի եւ խաղային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Արդյունքում խորհրդարան է ներկայացվել նախաձեռնության փոխհամաձայնեցված տարբերակը:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք փոփոխություններ:

Առանձնացվել են «խոշոր շահում» եւ «ուղղակի շահում» կատեգորիաները: Խոշոր շահման շեմ է սահմանվել 5 մլն դրամը: «Եթե միանվագ շահումը գերազանցում է 5 մլն դրամը, ապա առաջանում է հարկ, եւ գործում է հարկային գործակալի ինստիտուտը:

Այսինքն՝ խաղի կազմակերպիչը՝ որպես հարկային գործակալ, պարտավոր է 10 տոկոս դրույքաչափով եկամտային հարկը փոխանցել պետական բյուջե»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել՝ որոշվել է, որ շահումը պետք է արտացոլվի տարեկան հայտարարագրում, եթե տարվա ավարտին այն դրական մեծություն է: «Տարվա ընթացքում խաղային հաշիվը համալրվում է, որից հետո կատարվում են խաղադրույքներ: Եթե տարվա ընթացքում կատարված խաղադրույքների արդյունքում կա դրական մեծություն (որեւէ խաղացող հաղթող է եղել տարվա ընթացքում), ապա կկիրառվի եկամտային հարկի 5 տոկոս դրույքաչափ, եւ այդ դեպքում ֆիզիկական անձը դա կարտացոլի տարեկան հայտարարագրում եւ կփոխանցի պետական բյուջե»,- մանրամասնել է Ռուստամ Բադասյանը:

Որեւէ խաղի մասնակցելու արգելք է սահմանվել իրավապահ մարմինների աշխատակիցների համար:

Նախագծից հանվել է «այլ շահումով խաղեր» հասկացությունը: «Որոշում ենք կայացրել, որ ՀՀ տարածքում պետք է արգելվի որեւէ այլ շահումով խաղի գործունեությունը, որը տարբերվում է շահումով եւ ինտերնետ շահումով խաղերից»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը:
Փոփոխություններ են եղել նաեւ որոշ հասկացությունների ձեւակերպման մասով, խմբագրվել են մի շարք հոդվածներ:
Նախատեսվել է խաղային օպերատորի ընտրության երկփուլ համակարգ:

Պատգամավորները դիտարկումներ են ներկայացրել փոփոխությունների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանն էլ բարձրաձայնել է իր առաջարկը ոլորտում սահմանվող հարկման դրույքաչափը փոփոխելու վերաբերյալ:

Քննարկման արդյունքում որոշվել է խաղային գործունեությունը կարգավորող օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգել` բարձրացված հարցերի վերաբերյալ լրացուցիչ քննարկում կազմակերպելու նպատակով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից