Ներքին 2 տարի առաջ - 17:32 05-06-2024

Խորհրդարան է այցելել Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Կարեւորում ենք Ֆրանսիայի հետ համագործակցությունը բոլոր մակարդակներում: Ուրախ ենք, որ Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական կապերը եւս դինամիկ զարգանում են: Անգնահատելի է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը` ողջունելով Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուր շրջանի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանս քաղաքի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում: Այս մաին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 5-ին, որին մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Լուսինե Բադալյանը, Իրինա Գասպարյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը:

«Էքս-ան-Պրովանսն առաջին քաղաքներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մենք ունենք մեծ հայկական համայնք, շատ ընկերներ: Կարծում եմ, որ պետք է ավելի խորացնենք մեր ընկերությունն ու բարեկամությունը, ընդլայնենք համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- ասել է Սոֆի Ժուասենը` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականի սեպտեմբերին Էքս-ան-Պրովանսում նախատեսվում է 15 օր նվիրել Հայաստանին` ի նշան բարեկամության եւ շարունակական համագործակցության:

Նշելով, որ 2021 թվականից Հայաստանը բավականին բարդ ժամանակաշրջան է ապրում, Սոֆի Ժուասենը պատրաստակամություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանն աջակցելու հարցում:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն իր գոհունակությունն է հայտնել Ֆրանսիային ռազմաքաղաքական աջակցության, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային մարդասիրական բոլոր նախաձեռնությունների համար:

Բարեկամական խմբի անդամները եւս շնորհակալություն են հայտնել Ֆրանսիային` Հայաստանի կողքին լինելու համար: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր