Արտաքին 2 տարի առաջ - 16:05 05-06-2024

Վրաստանն արտաքսել է ավելի քան 40 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր

Ապրիլին և մայիսին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երկրից արտաքսել է 42 մարդու՝ Միգրացիոն օրենսդրության խախտման համար։ Այս մասին հաղորդել է Վրաստանի ՆԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը վերջին երկու ամսվա ընթացքում ձերբակալել է 42 քաղաքացու․ նրանց մի մասը երկրից հեռացել է հոժարակամորեն, մի մասն էլ՝ հարկադրաբար։

Վտարվածների թվում են Հայաստանի, Իրաքի, Իրանի, Ալժիրի, Պակիստանի, Ռուսաստանի, Հորդանանի, Եգիպտոսի և այլ երկրների քաղաքացիներ։ Նշվում է նաև, որ արտաքսվել են Ադրբեջանի ութ անչափահաս քաղաքացիներ, որոնք Վրաստան են ժամանել առանց օրինական հիմքերի և ներքաշված են եղել «զանազան հակահասարակական գործունեության մեջ»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան