Մամուլ 2 տարի առաջ - 08:32 05-06-2024

Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Բագրատ Սրբազանը․ Մանրամասներ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, մեր տեղեկություններով, կայացել է երրորդ նախագահի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատանը՝ օրերս։ Բագրատ սրբազանը խոսել է շարժման հետագա մարտավարության վերաբերյալ իր պատկերացումների մասին, ասել է, որ ի սկզբանե կողմ էր գործընթացները խորհրդարան տեղափոխելուն՝ անվստահություն հայտնելով վարչապետին, սակայն առայժմ հակառակ ուղղությամբ են շարժվելու՝ փողոցի ճնշումը մեծացնելով` մտնել խորհրդարան։

Սերժ Սարգսյանն էլ, ըստ մեր աղբյուրի, սրբազանին տեղեկացրել է, որ մինչեւ շարժման՝ Երեւան տեղափոխվելն են ՀՀԿ-ականներն աջակցություն հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնությանը, խմբերով պարբերաբար այցելել են Կիրանց, եւ վստահեցրել է, որ մինչեւ վերջ աջակցելու են շարժմանը։ Հատուկ շեշտել է, որ այս պայքարը ՀՀԿ-ի եւ իր համար իսկապես «չակնկալիքների պայքար» է` իրենց գերնպատակը Նիկոլից ազատվելն է, իսկ դրանից հետո կարող են ընդհանրապես տեղ չունենալ պետական կառավարման համակարգում։

Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանը շարժումը սկսելուց մոտ 15 օր առաջ էլ հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։



Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում