Ներքին 2 տարի առաջ - 18:15 04-06-2024

Հայաստանը գործնական փուլում է Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում

«Խաղաղության խաչմերուկ» նախագծում շատ կարևոր ուղղություններ են Հայաստանի հասանելիությունը դեպի Հնդկաստան և Ծոցի երկրներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Սա վերաբերվում է նաև Հայաստանի Հանրապետության նպատակաուղղվածությունը դիվերսիֆիկացնելու մեր արտահանման շուկաները, որը նաև պետք է ընդգծել ԵԱՏՄ համատեքստում և դեպի Կենտրոնական Ասիա Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցության էլ ավելի սահուն ապահովման առումով»,- ասաց ԱԳ փոխնախարարը։

Ինչ վերաբերվում է Չաբահար նավահանգստի ինտեգրման նախագծին՝ Կոստանյանը տեղեկացրեց, որ այս պահին գործնական փուլ են մտել և վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է էկոնոմիկայի նախարարը։

«Քաղաքական առումով արտաքին գործերի նախարարությունը չափազանց կարևորում է այս նախագծին Հայաստանի Հանրապետության ներգրավումը։ Կլինի առանձին մաքսային կայան Չաբահարում, թե պետք է օգտվել հնդկական արդեն իսկ գործողին՝ այս մասով քննարկումներ են ընթանում և որոշակի ուսումնասիրություններ են տեղի ունենում և վերջանական որոշումները մի քանի ամսվա ընթացքում կկայացվեն»,- եզրափակեց Կոստանյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր