Ներքին 2 տարի առաջ - 12:39 04-06-2024

Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև փոխգործակցության հեռանկարները

Տեղի է ունեցել Ուկրաինայի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատների և գործարար հանրության ներկայացուցիչների միջև առցանց հանդիպում:

Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։

Հայկական կողմից մասնակցել են Ուկրինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, Առևտրաարդյունաբերական պալատի Ուկրաինայի մասով համակարգող Արա Մարությանը։ Ուկրաինական կողմը ներկայացնում էր Պալատի նախագահ Գենադի Չիժիկովը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման առանցքային հարցերն ու հեռանկարները՝ հաշվի առնելով պատերազմով պայմանավորված առանձնահատկությունները։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն հուլիսին կազմակերպել մեծ քննարկում՝ երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության մեջ ներգրավված գործարարների մասնակցությամբ։ Հանդիպումը կարևոր քայլ էր Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն