Ներքին 2 տարի առաջ - 22:30 02-06-2024

Երկաթուղային հին կամուրջը վերափոխվում է տրանսպորտային միջոցների համար ճանապարհի. Գնել Սանոսյան

Այսօր կրկին այցելել եմ Այրում կայարան, որտեղ ակտիվորեն ընթանում է գործածությունից ելած երկաթգծի նախկին կամրջի վերափոխման աշխատանքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Երկաթուղային հին կամուրջը վերափոխվում է տրանսպորտային միջոցների համար ճանապարհի, որն այսօր արդեն բետոնապատվում էր։

Այս եղանակով բեռները հնարավոր կլինի երկաթուղով հասցնել մինչև Այրում կայարան, այնտեղից արդեն բեռնատարներով տեղափոխել»,- գրել է նա։

Հիշեցնենք` մայիսի 26-ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է զոհվել, տեղի են ունեցել ճանապարհների և երթուղիների զանգվածային փլուզումներ։ Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն