Ներքին 2 տարի առաջ - 20:24 02-06-2024

Պարո´ն փոխնախարար, զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավարի արձագանքը

«ՏաԼույս» երգչախմբի ղեկավար Մարիա Գալստյանի արձագանքը՝ ԿԳՄՍ փոխնախարարի՝ երեխաների ելութը խոչընդոտելու դեպքի առնչությամբ․

«Ընկերնե´ր ջան, շնորհակալ եմ բոլորիդ ձեր սրտացավության, զանգերի, նամակների համար:
Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկական երգչախմբի հունիսմեկյան ելույթը ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի կողմից սադրանքներով և հայհոյանքներով չեղարկելու, այն քաղաքական մրցակցության վերածելու փոխնախարարի տագնապալի քայլերը, խոսույթը (էս ամենը ես եմ կարգավորում, ես կչեղարկեմ, ես եմ որոշում, ես թույլ չեմ տա ժամանակին համերգը սկսել, ես ես..), խամաճիկի կարգավիճակում հայտնվելը և իր անհավասարակշիռ գործողություններից բխող իմ զգացումներն ավելի խոցելի էին, քան այն, որ մենք տվյալ միջոցառմանը չմասնակցեցինք:

Համերգը սկսվեց մեկ ժամ շուտ` առանց հանդիսատեսի ներկայության: Դատարկ հրապարակում ելույթ ունեցող մանկական մյուս խմբերի համար սա մեծ հարված էր (լուսանկարը` մեկնաբանություններում)
Պարո´ն փոխնախարար` Դանիել Դանիելյան, բոլոր ներկաները` նույնիսկ Ձեզ թիմակից, համոզվեցին, որ դուք զուրկ եք բարոյական նորմերից, հետևաբար` հասկանալի է, որ ժամանակին, դեռ մանկուց, ձախողել եք ձեր արժեքային համակարգի շուրջ աշխատանքերը: Համոզմունքներս վերահաստատվեցին, երբ իմացա, որ դուք մասնագիտությամբ խմբավար եք:

Նկարները` երեկ, ետնաբեմից, ժամը` 14:15:
ՏաԼույսը սթրեսակայուն է, տիրապետում է ինքնակառավարման արվեստին և նման երևույթները միայն ապմրապնդում են տալույսցիների ոգին:

Շատ սիրեք Ձեր երեխաներին, որ մեծանալով` չունենան բարդույթներ ու չարություն չսփռեն: Եվ ընդհանրապես` շա՜տ սիրեք իրար: Ու մի´ ստեք:

ՀԳ
Առայժմ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի այս ամենի մասին Ազնավուր հիմնադրամը: Երգչախումբը Գյումրիում էր հենց այս հիմնադրամի հրավերով, հիմնադրամի հետ կնքված պայմանագրով: Միջոցառման կազմակերպիչն էլ Ազնավուր հիմնադրամն էր: Սպասում ենք արձագանքի»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն